Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:40 06-03-2025

Իրենք Գյումրունը կլինեն, Գյումրին՝ մերը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ որոշեց Գյումրու ընտրություններին մասնակցել «Մեր քաղաքը» դաշինքով, որի կազմում ընդգրկված են Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» եւ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունները: «Հայրենիք» կուսակցությունը վաղուց էր քննարկում Գյումրու ընտրություններին մասնակցելու հարցը։ Ժամանակին նրանք Վանաձորում մասնակցեցին եւ այնտեղ ավագանու երկու ակտիվ անդամ ունեն։ Ուստի Գյումրիում մասնակցությունը կասկածի տակ չէր առնվում։

Ավելին՝ կուսակցությունում կային մարդիկ, որոնք դեմ էին Մարտուն Գրիգորյանով մասնակցելուն, կարծում էին, որ «Հայրենիքն» ինքնուրույն էլ կհաղթահարի անցողիկ շեմը, իսկ Մարտուն Գրիգորյանն ասոցացվում է Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Բայց երկար բանակցություններից հետո որոշվեց, որ Մարտուն Գրիգորյանին կաջակցեն։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետերի թեկնածուների կարգախոսներին՝ «Մեր Սարիկը», «Մեր Ռուբոն», ապա Գրիգորյանի թիմում կատակում են․ «Իրենք թող Գյումրունը լինեն, քաղաքը՝ մերը»։ Դաշինքի երկրորդ համարը Գյումրու ներկայիս ընդդիմադիր ավագանիներից Սվետլանա Ադամյանն է, երրորդը՝ Հովհաննես Գեւորգյանը։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ դաշինքների դեպքում ցուցակի 70 տոկոսը պետք է կուսակցականներ լինեն։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա