Ներքին 1 տարի առաջ - 16:36 19-02-2025

Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում․ ինչ գիրք է կարդում Աննա Հակոբյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ազգի անցյալի հանդեպ քննադատական կամ ապակառուցողական մոտեցումը չպետք է ենթադրի ազգային պատմությունից հրաժարում, ոչ էլ ազգային վերելքի ու անկման համար նախկինում նշանակալի համարվող պատմական գործընթացների կամ իրադարձությունների արհամարհում»։
«Երջանկության քաղաքական գինը. Ֆինլանդիայի պատմությունը». հեղինակ՝ Հենրիկ Մեյնանդեր

Այժմ կարդում եմ այս գիրքը, և վերոնշյալ միտքը ստիպեց երկար խորհել մեր պատմության ընկալման մասին։ Մենք հաճախ հակված ենք անցյալը կա՛մ իդեալականացնելու, կա՛մ քննադատելու՝ առանց այն խորությամբ ուսումնասիրելու, առանց դասեր քաղելու, առանց հասկանալու, թե ինչով է այն կարևոր ներկայի ու ապագայի համար։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, զարգացող հասարակությունները միշտ իրենց պատմությունը վերաիմաստավորում են՝ քննելով սխալներն ու հաջողությունները՝ այդ ընթացքում չմերժելով անցյալի ժառանգությունը։

Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում, և որքան ավելի ազնվորեն ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում մեր ապագայի համար։

Ուրախ եմ, որ #կրթվելընորաձևէ շարժման հանդիպման մասնակիցների հետ առիթ ենք ունեցել քննարկելու նաև այս թեման: Ճիշտ հարցադրումները, մտքի ազատությունը, իրականությանն ուղիղ նայելու և դրանից ճիշտ հետևություններ անելու կարողությունը կարևոր հմտություններ են՝ անհատի ու հասարակության զարգացման համար, ինչն էլ շարժման նպատակներից մեկն է։

Յուրաքանչյուր մասնակցի ներգրավվածությամբ այս շարժման ձնագնդին արագորեն մեծանում է, և ես հպարտ եմ, որ շարժումը համախմբում է անհատների, ովքեր պատրաստ են քննարկել, կիսվել, սովորել ու կրթվել ոչ թե պարտադրված, այլ՝ սրտանց, գիտակցաբար, ընտրությամբ։

Գրքի նվիրատվության օրը սեփական օրինակով ուզում եմ ընդգծել շատ կարդալու, կրթվելու, գրքերի էջերի մեջ խորասուզվելու, մեր միտքն ու հոգին նորոգելու ընդունակ գաղափարներ բացահայտելու կարեւորությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում