Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 08-08-2025

Աննա Հակոբյանը ցուցադրական բաներից ելնելով է անում․ չի կարդում գրքերը․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ավարտել է Մել Ռոբինսի «The Let Them Theory» գիրքը, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով և վաճառվել շուրջ 6 միլիոն օրինակ։

«Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։ Կարծում եմ` ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչև օգոստոսի վերջ։ Վերջին 2-3 տարվա ընթացքում ընթերցել եմ քաղաքական գործիչների կամ մերձքաղաքական հեղինակների մի շարք գրքեր, օրինակ՝ Էմմանուել Մակրոնի «Հեղափոխություն», Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար», Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը», Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը», Փոլ Ռ. Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ»»,- գրել է նա՝ հավելելով՝ հաջորդ գիրքը, որը նա կկարդա Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Աննա Հակոբյանն իրականում կարդո՞ւմ է այն գրքերը, որոնք իր էջում հրապարակում է»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել որոշներն էլ ասացին, որ դա գուցե ցուցադրական է։ «Ես ինչ իմանամ, կարդում ա, որ ասում ա չէ։ Ինչ անենք թող Էրդողանի գիրքը կարդա», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե դա ցուցադրական է։ «Ես չգիտեմ, կարող ա ցուցադրական բաներից ելնելով է անում», - նշեց նա։ «Աննա Հակոբյանի մասին չեմ ուզում խոսել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում