Արտաքին 1 տարի առաջ - 12:47 15-02-2025

«Գազպրոմը» մտադիր է մի քանի գրասենյակներ և առողջարաններ վաճառել

«Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել մի քանի գրասենյակներ և առողջարաններ Մոսկվայում, Մերձմոսկվայում և Տվերի մարզերում: Այս մասին ասվում է հոլդինգի Telegram-ալիքում։

Վաճառքի օբյեկտների ցանկում ներառվել են Մոսկվայի Գազոպրովոդ բնակավայրում գտնվող 91,9 հազար քմ մակերեսով բիզնես կենտրոնը, Սոսենսկոյե բնակավայրում գտնվող Զիմենկի ուսումնաարտադրական համալիրը, մերձմոսկովյան Պրիոկսկի Դալի առողջարանը և Տվերի մարզի Սելիգերսկի Զորի հանգստի կենտրոնը: Ակտիվներն առանձին լոտերի տեսքով կներկայացվեն Գազպրոմբանկի էլեկտրոնային առևտրային հարթակում բաց աճուրդի միջոցով։

Անցած հոկտեմբերին հոլդինգը հայտարարել էր Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում ևս մի քանի առողջարանային օբյեկտներ կառուցելու ծրագրերի մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում