Ըստ էության 1 տարի առաջ - 19:00 14-02-2025

Ըստ էության․ Նիկոլն արդեն Սյունիքը տվել է, հայերն ասում են՝ Իրանը չի թողնի

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին։ Նրա հետ խոսել ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արցախցիների չկռվելու հայտարարության, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր երկրներ հաճախակի այցերի, Նիկոլ Փաշինյանի գաղափարական տրանսֆորմացիայի հայտարարության, ԵՄ անդամակցության նախագծի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ետ վերադարձի պահանջով նստացույցի և մի շարք այլ հարցերի մասին։

Չախալյանի խոսքով՝ պետք է լավ հարաբերություններ ունենալ դաշնակիցների հետ, բայց միևնույնն է մեր հույսը պետք է մեզ վրա դնենք։ «Դաշնակից ունենալը լավ է, բայց պետք է ինքներս պայքարենք մեզ համար։ Խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, մարդիկ ասում են՝ Իրանը չի թողնի, Նիկոլն արդեն Սյունիքը տվել է, բայց հայերն ասում են՝ Իրանը չի թողնի»,- ասաց նա։

Չախալյանը նշեց՝ չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանի գրպանում թուրքական անձնագիր կա։ «Մեր պարտության անուն-ազգանունը Նիկոլ Փաշինյան ու ՔՊ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»