Արտաքին 1 տարի առաջ - 17:30 14-02-2025

Փետրվարի 15․ Թուրքիան սպասում է Օջալանի «պատմական ուղերձին»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայում սպասում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում գտնվող Ադդուլլահ Օջալանի ուղերձին, որն ամենայն հավանականությամբ կլինի վաղը՝ փետրվարի 15-ին։

Օրերս քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և իրավահավասարություն» կուսակցության համանախագահ Թունջուր Բախիրխանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Օջալանը հանդես կգա ուղերձով։

Կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ Օջալանը կարող է դիմել իր կողմնակիցներին զենքերը վայր դնելու և թուրքական պետության դեմ զինված պայքարը դադարեցնելու կոչով։

Փետրվարի 15 ամսաթիվն իր մեջ յուրօրինակ սիմվոլիկա ունի․ 1999 թվականի հենց այդ օրն է Օջալանը ձերբակալվել և Քենիայից տեղափոխվել Թուրքիա։ Կարծիքներ կան նաև Օջալանը կարող է կոչով հանդես գալ մարտի 21-ին՝ կապված քրդական Նոր տարվա՝ Նովրուզի տոնակատարությունների հետ։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր Թուրքիայի իշխանությունների և քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և իրավահավասարություն» կուսակցության ներկայացուցիչների միջև Օջալանի ուղերձի ընթացող բանակցություններին և առհասարակ Թուրքիայում քրդական հարցը լուծելու հնարավորություններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը