Ներքին 1 տարի առաջ - 21:38 13-02-2025

Խայտառակություն ԿԳՄՍՆ-ից․ հետին թվով որոշում են ավելացրել

Փետրվարի 11-ին պատմաբան Արման Մալոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 10-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով ուժը կորցրած են ճանաչվել 2022-2024 թթ. հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը և ծրագրերը, որի փոխարեն փետրվարի 3-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը:

Արման Մալոյանը պնդում է՝ գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է առարկայական ծրագրերը՝ առանց նախապես չափորոշիչներ հաստատելու, մինչդեռ կրթական գործընթացում հենց չափորոշիչներն են որոշում ուսուցման բովանդակային և մեթոդական շրջանակները:

Պատմաբանը մատնանշում է, որ այսկերպ ընդունված որոշումները կրթական գործընթացի տրամաբանական շղթայի խախտում են, քանի որ առարկայական չափորոշիչները պետք է նախ հաստատված լինեին, և հետո միայն դրանց հիման վրա մշակվեին ու հաստատվեին առարկայական ծրագրերը:

Արման Մալոյանի հայտարարություններից հետո ԿԳՄՍ նախարարությունը շտապել է իր կայքում հրապարակել N 12-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների «Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը» (5-րդ դասարան), «Իմ հայրենիքն ու աշխարհը» (6-րդ դասարան), «Հայաստանի պատմություն» (7-12-րդ դասարաններ) առարկաների չափորոշիչները։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հենց ուսուցիչների կողմից է եղել անվանափոխման առաջարկը, բայց որևէ պատմաբան կամ ուսուցիչ այդպես էլ հրապարակային չի պաշտպանել այդ փոփոխությունը, մինչդեռ դրան դեմ են արտահայտվել բազմաթիվ ուսուցիչներ և հասարակական գործիչներ՝ հայտնելով, որ այս որոշումը չի արտացոլում հանրային համաձայնություն և խախտում է ժողովրդավարական սկզբունքները: Այս փոփոխությունը նաև ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, որի հիմքում առկա են քաղաքական նկատառումներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․