Ներքին 1 տարի առաջ - 17:45 13-02-2025

Դևիդ Բեքհեմը Ռուսաստանում ապրանքային նշան է գրանցել

Բրիտանացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Ռուսաստանում ապրանքային նշան է գրանցել: Նա թույլ կտա իր DB Ventures ընկերությանը երկրում վաճառել նորածինների և կենցաղային ապրանքներ:

Ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվել է ՌԴ մասնավոր սեփականության դաշնային ծառայություն 2024 թվականի հունիսի 21-ին, իսկ գրանցվել է 2025 թվականի փետրվարի 7-ին։ Ապրանքային նշանի իրավատերը նախկին ֆուտբոլիստի DB Ventures ընկերությունն է։ Այն հիմնադրվել է 2014 թվականին և ղեկավարում է Դեյվիդ Բեքհեմի գովազդային պայմանագրերը։ David Beckham ապրանքային նշանի ներքո ընկերությունն իրավունք ունի Ռուսաստանում վաճառել սպորտային ապրանքներ, տան իրեր՝ կահույքի ծածկոցներ, անձեռոցիկներ, թաշկինակներ, մոծակների ցանցեր, պայուսակներ և նորածինների համար քնելու ծրարներ, ինչպես նաև խոհանոցային սրբիչներ, վարագույրներ, անկողնային պարագաներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը