Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 11:45 12-02-2025

Արտահերթ ընտրություններ, ՔՊ-ականների դատարան չներկայանալը, ԶՊՄԿ գործադուլի իրական պատճառները. Մամուլ

◦ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան առեւանգել են: ՀՀ ոստիկանությունը փետրվարի 10-ին քաղաքապետարանի դիմացից «բերման է ենթարկել» «Մայր Հայաստան» դաշինքի մեքենան, որով ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ են իրականացրել: «Մայր Հայաստանից» «Ժողովուրդ»-ին մանրամասներ են ներկայացրել միջադեպից: Պարզվում է, երկուշաբթի օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում: Ավելի ուշ պարզել են, որ ոստիկանները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե կասկածներ կան, ու մեքենան պետք է ստուգեն:

◦ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ֆիասկոն (հիշեցնենք՝ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, ապա 2025 թվականի հունվարի մեկից) մինչեւ հիմա ներդրված չէ: Բացի այդ, չհիմնավորված եւ անարդյունավետ «բարեփոխումները», պետական պատվերի հետ կապված անվերջանալի եւ խորացող խնդիրները, առողջապահական համակարգի նկատմամբ հանրային ուժգնացող դժգոհությունները խառնաշփոթ են առաջացրել համակարգում:

◦ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական իշխանության նկատմամբ հարգանքի, դատական անկախության մասին ԱԺ ամբիոնից հայտարարություններ անող ՔՊ-ականները հրաժարվում են դատարան ներկայանալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցում են դատարան ներկայանալ, սակայն վերջիններս չեն ներկայանում: Իսկ ինչ քրեական վարույթի մասին է խոսքը։ Դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված, ու գործը դատարանում է։

◦ Հրապարակ օրաթերթը գրում է․ Չնայած իշխանությունը, ի դեմս սյունեցի պատգամավորների, նախօրեի երեկոյան տեղեկատվական արշավով փորձեց ցույց տալ, որ ԶՊՄԿ աշխատակիցների 11-օրյա գործադուլն ավարտվեց իրենց գործուն ջանքերով` ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանը բանակցել են կոմբինատի ղեկավարության եւ ցուցարարների հետ ու հասել արդյունքի, սակայն իրականում իրավիճակը հանգուցալուծվել է գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցի շնորհիվ, որտեղ տնօրենը սպառնացել է անուններ հնչեցնել, թե ովքեր են կանգնած դրա ետեւում։ Իշխանությունն էլ որոշել է առաջ ընկնել եւ հարցը կարգավորել: Ըստ որոշ լուրերի, իշխանական ամենաբարձր մակարդակից են հովանավորել աշխատողների ընդվզումը:

◦ Հրապարակ օրաթերթը գրում է․ Չնայած իշխանական հերքումներին, որ արտահերթ ընտրությունների հարցն իրենց օրակարգում չէ, սակայն քաղաքական զարգացումները եւ իշխանության քայլերը շարունակ դրա մասին են հուշում։ Վերջին շրջանում կրկին ակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որի թիրախում այժմ արդեն ոչ թե նախկիններն են, Արցախի ղեկավարները, այլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Բաբայանն ու Արամ Սարգսյանը բացահայտ պատերազմի մեջ են մտել՝ Վազգեն Սարգսյանի եւ Մեղրիի հանձնման, Բաբայանին ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատելու թեմայով:

◦ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում կայանալիք ընտրություններով գյումրեցիները քաղաքապետ չեն կարողանալու ընտրել: Դեռ երկար ժամանակ քաղաքը կմնա անտեր, ինչպես Վանաձորը, քանի որ մրցակցությունը մեծ է, և չկա թեկնածու, որը մեծամասնություն կհավաքի կամ կոալիցիա կազմելու շանս ունի այս պահին: Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր, բայց և լարված:

◦ Հրապարակ օրաթերթը գրում է․Իշխանության գալու օրվանից Նիկոլ Փաշինյանը փորձում է պատժել նախկին նախագահներին: Այժմ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարության արդեն երկրորդ փուլն է ընթանում: Եվ երեկ Ռ. Քոչարյանն ասել է. «Այսօր Բաքվում էլ է նիստ` 3 նախագահ այնտեղ են դատում, մեկը՝ այստեղ... սինխրոնիզացված պրոցես է գնում»։ Բայց սինխրոնիզացիան միայն Արցախի ու Հայաստանի նախագահների դեպքում չի գործում, այլ նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարների` Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանին են դատում, Երեւանում` Միքայել Արզումանյանին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ