Ներքին 1 տարի առաջ - 12:05 11-02-2025

Շքեղ ավտոմեքենաների գողություն և վերավաճառքի սխեմա՝ Մայամի Բիչում․ ձերբակալվածների թվում երկու հայ կա

Մայամի Բիչում ոստիկանությունը երեք անձի է ձերբակալվել, որոնք կասկածվում են շքեղ ավտոմեքենաների գողության և վերավաճառքի սխեմա կազմակերպելու մեջ։ Ձերբակալվել են 41-ամյա Յուրի Կորոտովսկին, 53-ամյա Արման Գևորգյանը և 43-ամյա Հրանտ Նազարյանը։

Ըստ ոստիկանության՝ հանցավոր խմբավորման գործունեության արդյունքում մոտ 300 հազար դոլարի վնաս է հասցվել։

«Նրանք ներկայացնում են փաստաթղթեր, որոնք օրինական են թվում, ապա մեքենայով հեռանում են»,- 7News պարբերականին ասել է Մայամի Բիչի ոստիկանության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բեսսը։

Հետաքննությունը սկսվել է հունվարի 22-ին, երբ ոստիկանությունն արձագանքել է 2020 թվականի Rolls-Royce-ի առևանգման մասին հաղորդագրությանը, որը պետք է Մայամի Բիչից տեղափոխվեր Միչիգանի ավտոսրահ, բայց արդյունքում անհետացել է։ Rolls-Royce-ի սեփականատեր՝ Դեթրոյթի բնակիչ Նադեր Էլդամունին պարբերականին հայտնել է, որ իր 300 հազար դոլարանոց Rolls-Royce-ն անհետացել է։

Ըստ հետաքննության՝ կասկածյալները նոր մեթոդ են կիրառել․ տեղափոխող ընկերություններից մեքենաները ստանալուց հետո փոխել են դրանց առաքման հասցեները։

Հետաքննության ընթացքում բեռնատարի վարորդը, որը համագործակցել է ոստիկանության հետ, հայտնել է, որ առանց իմանալու տեղափոխել է գողացված մեքենաներ, այդ թվում՝ Rolls-Royce, Lamborghini Urus և Audi R8, տարբեր վայրեր, այդ թվում՝ Հոլանդեյլ Բիչ։ Տեսախցիկները ֆիքսել են, որ կասկածյալները հետևել են գողացված մեքենաներին։

Կորոտովսկուն նկատել են, երբ 700 դոլար է փոխանցել՝ նարնջագույն Lamborghini Urus-ի առաքման համար, որը հետագայում հաստատվել է որպես գողացված։

Ոստիկանությունը բոլոր երեք կասկածյալներին տեղում ձերբակալել է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը