Արտաքին 1 տարի առաջ - 12:57 06-02-2025

Իսրայելն ԱՄՆ-ից հետո հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին

Իսրայելը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից։ Ինչպես հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը, երկիրը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին չմասնակցելու որոշումը:

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ավանդաբար պաշտպանում է մարդու իրավունքների խախտողներին՝ թույլ տալով նրանց թաքնվել, և դիվականացնում է Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունը՝ Իսրայելը»,-հայտարարել է Սաարը:

Նա հավելել է, որ Իսրայելը ենթարկվել է ավելի քան 100 դատապարտող բանաձևերի,ինչը կազմում է խորհրդի երբևէ ընդունված բանաձևերի ընդհանուր թվի ավելի քան 20 տոկոսը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է