Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:23 05-02-2025

Կարգուկանոն չկա․ Նորք-Մարաշում փողոցների լայնությունը 10-ի փոխարեն 5 մ է

Oragir.News-ը Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներից բողոքներ է ստացել։ Քաղաքացիների խոսքով՝ Նորք-Մարաշ 9, 10, 11 փողոցներում, որոնց անվանումները վերջերս փոխվել են (այժմ հայտնի է Ս․ Բաղդասարյան փողոց անունով), այնքան նեղ են երթևեկության համար նախատեսված հատվածները, որ անընդհատ ավտովթարներ են տեղի ունենում։

Oragir.News-ը այցելեց նշյալ հատված. պարզվեց, որ երեկ՝ փետրվարի 4-ին ևս տարածքում ավտովթար է եղել: Թեմայի շուրջ զրուցեցինք նաև բնակիչների հետ, որոնց կարծիքները հակասական էին. ոմանք նշեցին, որ տարածքի նորակառույց ճանապարհները այնքան վատն են, նեղ և մայթերից զուրկ, որ շատ վտանգավոր է այնտեղով անցնելը։ Զրուցակիցներից մեկն էլ պնդում էր, որ այդ հատվածում ոչ մի ավտովթար տեղի չի ունենում՝ բացառությամբ երեկ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցածի, որի պատճառով վթարված մեքենաների մասերը ցաքուցրիվ էին եղել ողջ Ս․ Բաղդասարյան 9-րդ փողոցով:

Տրանսպորտի պահով շատ վատ են փողոցները։ Առավոտյան երեխաները չեն էլ կարողանում անցնել, ընդհանրապես կարգուկանոն չկա։ Լայնքը ինքներդ եք տեսնում։ Վթարներ շատ են լինում, հենց այս հատվածում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նորք-Մարաշի բնակիչներից մեկը։

Քաղաքացիները բողոքեցին նաև օդի աղտոտվածությունից, անընդհատ տարածվող փոշուց և մայթերի զավթումներից։ Պարզեցինք նաև, որ նախատեսված 10 մետր լայնության փոխարեն երթևեկելի հատվածի լայնությունը Բաղդասարյան 9, 10, 11 փողոցներում 5 մետր է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի