Արտաքին 1 տարի առաջ - 17:30 05-02-2025

Որոնք են Թուրքիայի համար ամենավտանգավոր երկրները. սոցհարցում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայում գործող «Panorama TR» հետազոտական ընկերությունը երկրի բնակչության շրջանում անվտանգության և ժողովրդավարության թեմայով հարցումներ է անցկացրել՝ պարզելու համար, թե հանրության կարծիքով որ պետությունն է ամենամեծ վտանգը ներկայացնում իրենց երկրի համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Duvar պարբերականը։

Հաղորդվում է, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Թուրքիայի համար ամենամեծ սպառնալիքը Իսրայելն է, այնուհետև Միացյալ Նահանգները, երրորդ տեղում՝ Սիրիան.

Իսրայելին մեծագույն սպառնալիք է համարում հարցմանը մասնակցած քաղաքացիների 36.9%-ը, ԱՄՆ-ին՝ 31.4։ Ընդ որում, ուշագրավ է, որ Իսրայելին սպառնալիք են համարել երկրի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների համակիրները, ինչը Թուրքիայում առկա բևեռացվածության ֆոնին հազվագյուտ երևույթ է։

Ծայրահեղ աջ, ազգայնական «Լավ» կուսակցության համակիրների կարծիքով՝ Թուրքիայի համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնող երկիրը ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում՝ Իսրայելը։

Հարցման մասնակիցներին խնդրել են գնահատել նաև Թուրքիայի ժողովրդավարության մակարդակը՝ 1-10 բալային համակարգով։ Հարցման մասնակիցների գնահատմամբ Թուրքիայի ժողովրդավարության միջին միավորը եղել է 4-ը, իսկ ամենաբարձր գնահատականները տվել են իշխող «Արդարություն և զարգացում», ինչպես նաև վերջինիս կոալիցիոն գործընկեր, գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունների համակիրները։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը