Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 12:39 04-02-2025

Տարածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել մեր նկատմամբ. վարչապետ

ՀՀ հարատևությունը կարող ենք ապահովել, երբ ստեղծենք մի իրավիճակ, երբ մենք մեր տարածաշրջանում, հարևանների միջավայրում կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը

«Սա չի նշանակում, որ տարբեր դաշինքներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ չպիտի ունենանք և չեն ունենալու։

Ինքներս մեզ պետք է ընկալենք որպես մեր խնդիրների լուծման գործոն։ Սովորաբար մենք երբ խնդիր ենք ունենում տարածաշրջանում, մեր ռեակցիան այսպիսին է՝ դիմենք այնտեղ, դիմենք այստեղ։ Որոշակի հանգամանքների բերումով տարածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել մեր նկատմամբ։

Շատ կարևոր է, որ կարողանանք այդ նեգատիվը կառավարենք, դա անելու մի քանի տարբերակ կա։ Մենք ճիշտ ենք անում, երբ փորձում ենք այդ նեգատիվը կառավարել առավելագույնս հավասարակշռված ձևերով, առանց էմոցիաների տրվելու, հակառակ դեպքում, այդ նեգատիվը շատ արագ կարտահայտվի»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր