Ներքին 1 տարի առաջ - 16:39 25-01-2025

Թրքաբարո դասագրքերը և ազգային արժեքների աղավաղումը. քաղաքացին վրդովված է

«Թրքաբարո դասագրքերի կիրառմամբ՝ մենք կստանանք ոչ հայեցի, ոչ պետականամետ մոտեցում ունեցող սերունդ»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց «Հանրային ազդարար» ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը:

Վերջինս պնդում է՝ վաղուց էր հասկացել, որ «Մայրենիի» 3-րդ դասարանի դասագիրքը թիրախավորված է. դեռ 2019 թ. դասագրքում նկատել է ադրբեջանական դրոշի գույներ, որոնք հանրության բողոքից հետո չմտան դպրոցներ։ Նույնը կրկնվեց «Մայրենի (2-րդ դասարան)» դասագրքում՝ պատված Ադրբեջանի դրոշի գույներով, որտեղ կան նաև ցեղասպանության ուղերձներ՝ մեր երեխաներին ուղղված։

«Դասագրքի բովանդակությունը ամբողջությամբ հայրենազրկված է, Թումանյանին հանել են, փոխարինել թուրքական, ադրբեջանական հեղինակներով, սակայն այս անգամ հանրության բողոքը հարցը չլուծեց։ Ինչպիսի կրթություն կարող ենք ակնկալել նման հոգեբանական խեղաթյուրում կրած 7-8 տարեկան երեխաներից։ Այս ամենի արդյունքում մենք կստանանք ոչ հայեցի, ոչ պետականամետ մոտեցում ունեցող սերունդ»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ «Մայրենի (2-րդ դասարան)» և «Հայոց պատմություն (7-րդ դասարան)» դասագրքերը շրջանառությունից հանելու համար 2024 թ. դեկտեմբերի 20-ին դիմել է Վարչական դատարան, մայիսի 20-ին տեղի կունենա դատը։ Ի դեպ, նրա բողոքների արդյունքում դպրոցներից հանվել է «Մայրենի (3-րդ դասարան)» դասագիրքը։

«Սա իմ փոքրիկ հաղթանակն է, սակայն ես կշարունակեմ պայքարը, քանի որ 4 ամիս երեխաները այս դասագրքով դասավանդվել են, իսկ դա անթույլատրելի հանցագործություն է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հայաստանյան կառույցների անվանումներից «ազգային» բառը հանելուն, Բաբայանը համարում է շատ վտանգավոր երևույթ։ Նա հիշեցրեց, որ «ազգային» բառը հանվել է նաև Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի և մոտավոր 10 այլ կառույցի անվանումից. «Ցավոք, մեր հանրությունը շատ պասիվ է արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Նշեմ, որ Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ մոտավորապես նույնաբովանդակ ազդակներ են եղել, բայց կրկին լուրջ չենք ընդունել, և ես՝ որպես քաղաքացի, անթույլատրելի եմ համարում այս ազդակները, որոնք գալիս են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Մենք պետք է ընդդիմանանք այս բոլոր գործընթացներին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը