Մամուլ 1 տարի առաջ - 08:52 25-01-2025

«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ, շինծու դատավարությունը: Թեմայի հետ կապվա հայտարարություններ են արել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները, ուժերը, ընդդիմադիր հայացքներ ունեցող փորձագետներ: Ավելին, նրանք որոշակի քայլեր են անում միջազգային հանրությանը լսելի դարձնել Ադրբեջանի ապօրինությունների մասին: Այնինչ, Հայաստանի իշխանություններն այնպիսի պահվածք են որդեգրել, կարծես պետքները չէ, ավելին՝ նույնիսկ գոհ են այս վիճակից:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն ասում է, թե սա Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝ «չկա Արցախ, չկան խնդիրներ»: Ավելին, ըստ փորձագետի, «չկա Արցախ»-ի ներքո միայն Արցախը չեն դիտարկում՝ որպես մեր հայրենիքի մաս, այլ արցախահայություն, արցախահայության իրավունքներ, խնդիրներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն, Արցախում գերեվարված մարդիկ և այլն: «Այսինքն՝ եկեք օրակարգում չունենանք Ադրբեջանին նյարդայնացնող հարցեր, որպեսզի Ադրբեջանը կառուցողական երկխոսություն մեզ հետ տանի: Բայց նույնիսկ այդ պարագայում չենք տեսնում այդ կառուցողական երկխոսությունը։ Սա ողբերգական ձեռագիր է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք: Այսօր մեր քաղաքացիները Բաքվի բանտերում են, սակայն Հայաստանի իշխանությունը որևէ գործընթաց չի տանում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու:

Միջազգային կառույցները, տարբեր երկրների օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներն այսօր բարձրաձայնում են այդ հարցը, Հայաստանի իշխանությունները դա չեն անում: Սա հանգեցնելու է նրան, որ շատ կարճ ժամանակ անց նրանք նույնպես դադարելու են դա անել՝ հասկանալով, որ եթե Հայաստանին դա պետք չէ, ինչո՞ւ է պետք իրենց», ասում է Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է լիներ աշխարհի դռները ծեծողը, բոլորին կոնսոլիդացնողը, Ադրբեջանի վրա ճնշումներ առաջացնողը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան