Ներքին Խոսք 4 տարի առաջ - 16:55 02-07-2022

Սա Փաշինյանի ձեռագիրն է, փորձում են լռեցնել, վախեցնել իրենց կեղտոտ և սրիկա գործիքակազմով․ Անժելա Թովմասյան

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանի հանդեպ պատրաստվում են քրեական գործ հարուցել՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու, բռնություն գործադրելու հրապարակայի կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելու» հոդվածով։

Oragir.news-ը կապ հաստատեց Անժելա Թովմասյանի հետ՝ հարցնելով, թե այս տեղեկությունները որքանով են համապատասխանում իրականությանը։ Թովմասյանը պատասխանեց․ «Մոտավորապես 10 օր առաջ ինձ հրավիրել են ԱԱԾ, և այնտեղից պարզ դարձավ, որ ես թիրախում եմ, և փորձում են ինձ վրա ինչ-որ գործ հարուցել։ Խաչաձև հարցեր էին տալիս, ինչ-որ ձայնագրություններ էին ցույց տալիս իմ հաղորդումներից, փորձում էին ինչ-որ մեկնաբանություններ ստանալ։ Կարելի է ենթադրել, որ փորձում էին հիմքեր ստեղծել գործ հարուցելու համար, որովհետև ինձ հրավիրել էին որպես վկա, հետո այնտեղ ասացին, որ ներգրավվում են նաև որպես կասկածյալ։

Քանի որ հարցերը ընդհանրապես կապ չունեին Արմեն Գրիգորյանի հետ, այլ իմ արտահայտություների, իմ հարցադրումների հետ էր կապված, ենթադրելի է, որ միտում կար, և իրենք ունեն ինչ-որ հեռահար նպատակներ, այն է՝ գործ հարուցել, մեղադրանք, քրեական գործ և այլն։ Դե դա իրենց ձեռագրին է, ո՛չ զարմանալ է պետք, ո՛չ էլ կասկածել, 2018 թվականից իշխանության են և աշխատել են միայն շանտաժի, կեղծիքի, գործ սարքելու վրա, սա Նիկոլ Փաշինյանի ձեռագրին է։ Չորս տարի ինքը՝ իր թիմով հանդերձ, իր ԱԱԾ-ով, դատախազությունով այդպես է աշխատել, և հիմա դա փորձում են տարածել նաև իմ անձի վրա, քանի որ բաց ամբիոն է, այնտեղ կա առողջ քննադատություն, վերլուծություն, և հստակ դիրքորոշում, այն է՝ երկրի պետականության հարցը, որի հիմքերը խալխլված են, մենք կորցնում ենք մեր պետությունը, Արցախի Հարապետությունը։

Սրա մասին Փաշինյանը ակնարկեց նաև իր վերջին մենաասուլիսի ժամանակ, բայց այդ հարցերին ես անդրադարձել եմ և՛ 4 տարի առաջ, և՛ 3 տարի առաջ, և՛ հատկապես հիմա, երբ շարունակաբար ընթանում է երկրի հանձնումը, և այն մարդիկ, ովքեր հարթակ են տրամադրում, խոսում են, բարձրաձայնում են այն մասին, որ երկիրը հանձնվում է դավաճանների կողմից թշնամուն, նրանց փորձում են լռեցնել, վախեցնել՝ իրենց կողտոտ և սրիկա գործիքակազմը կիրառելով։ Բայց այդ ամենը շատ ծիծաղելի և զավեշտալի է այն ամենի ֆոնին, ինչ տեղի է ունենում հիմա։ Դրանք շատ փոքր բաներ են այն մեծ կորստի ֆոնին, ինչի առջև մենք հիմա կանգնել ենք»։


Հստակեցնող հարցին, թե ճիշտ հասկացանք, որ ինքը արդեն իսկ ենթադրում է, թե իր որ խոսքն է հիմք հանդիսացել գործ հարուցելու համար, Թովմասյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, քանի որ ես հիմնականում նույն շեշտադրումներով եմ խոսում և կարծում եմ, որ ցանկացած բան էլ կարող են վերցնել և դրանով փորձել ինչ-որ կեղտոտ բան անել, դա իրենց բնորոշ է»։

Մեր հարցադրմանը, թե ինչ է կարծում՝ այս ամենը կոնկրետ ի՞ր դեմ է ուղղված, թե՞ լրատվամիջոցի, պատասխանեց․ «Պարզ է, որ և՛ «Հայելու», և՛ իմ։ Լրատավամիջոցներն էլ են թիրախում, բոլոր գովազդատուներին ստիպում են, որ գովազդները հանեն ինձ մոտից, իմ յութուբյան ալիքը արդեն երկու ամիս է՝ հարձակման թիրախի տակ է, ես այդտեղ էլ եմ շատ կորուստներ ունեցել, այնպես որ շատ թիրախավորված կեղտոտ գործիքակազմ են կիրառում այս իշխանությունները։ Եվ շատ ամոթ է, որ ԱԱԾ-ն զբաղված է դրանով։ Ես կարծում եմ, որ ինքը շատ ավելի լուրջ կառույց է, և այն մեծ վտանգները, որոնք սպառնում են մեր պետությանը այս ֆոնին, ավելի լուրջ բաներով պետք է զբաղվեն և ոչ թե նման մանր հարցերով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան