Ներքին 1 տարի առաջ - 09:45 24-01-2025

Հայաստանը կորցնում է իր քաղաքացիներին և պատրաստվում պատերազմի․ Интересная Россия

«Интересная Россия» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում հնարավոր պատերազմի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման մասին։

«Վարչապետը դուրս է եկել սեփական ժողովրդի դեմ, Հայաստանը կորցնում է իր քաղաքացիներին և պատրաստվում պատերազմի» խորագրով հոդվածում ասվում է․

«Հայաստանում իրավիճակը գնալով լարվում է։ Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական հակամարտությունը կանխազգացող բնակչության զանգվածային արտահոսքը լուրջ հարցեր է առաջացնում երկրի ապագայի վերաբերյալ։ Հայկական տելեգրամյան ալիքների տվյալներով՝ զգալի թվով քաղաքացիներ լքում են երկիրը՝ ձգտելով խուսափել ոչ միայն պատերազմից, այլև դրա հետ կապված պարտավորություններից: Արտերկրում գտնվող հայերը փորձում են հրաժարվել քաղաքացիությունից՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Պաշտոնական տվյալներով՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար տուրքը նախկինում կազմում էր 25 հազար դրամ, սակայն կառավարությունը որոշել է զգալիորեն ավելացնել այդ վճարը մինչև 150 հազար դրամ։

Այս միջոցառումները նման են Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ երկրից տղամարդկանց զանգվածային փախուստը կանգնեցնելու փորձին։ Աճող լարվածության ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման մասին, ինչը, մի շարք փորձագետների կարծիքով, անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզմանը և Եվրասիական տնտեսական միությունից դուրսբերմանը։ Այս որոշումն արդեն քննադատության է արժանացել Մոսկվայում։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է 70-80 տոկոսով կրճատել արտաքին առևտրի ծավալները: Հասարակ քաղաքացիների համար դա նշանակում է գների կտրուկ աճ, աշխատատեղերի և եկամուտների կորուստ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի սրում։
Ադրբեջանի հետ հնարավոր հակամարտությունը շարունակում է մնալ երկրի հիմնական սպառնալիքը: Հայաստանի ռազմական ներուժը զգալիորեն զիջում է Ադրբեջանի ռազմական ներուժին։ Փորձագետները համակարծիք են, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանի զինված ուժերն ի վիճակի են օկուպացնել Հայաստանի տարածքը։ Սակայն նույնիսկ տարածքի մասնակի կորուստը կարող է վերջնական ապակայունացնել երկիրը։

Եվրաինտեգրման կուրսը և քաղաքացիությունից հրաժարվելու դժվարությունը հիշեցնում են ուկրաինական սցենարը։ Այս ֆոնին աճում է կառավարության և հասարակության միջև անջրպետը։ Հասարակ ժողովուրդը չի հավատում Փաշինյանի շուրթերից հնչող խաղաղության խոստմանը։ Հեռանալու հնարավորություն ունեցողներն առանց երկմտելու գնում են երկրից։

Եվ այս պայմաններում, երբ խաղադրույքներն այդքան բարձր են, կառավարության և յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր քայլ կարող է որոշիչ լինել Հայաստանի ապագայի համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում