Մամուլ 1 տարի առաջ - 07:50 24-01-2025

Հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված վարույթների ընթացքում 25 անձ տուգանվել է 200 հազար ՀՀ դրամի չափով։ 2024 թվականին ուղարկվել է 231 ծանուցում, 226-ը՝ պաշտոնատար անձանց, իսկ 5-ը՝ նրանց ընտանիքի անդամներին։ 2024 թվականին եւ նախորդ տարի ուղարկված ծանուցումների եւ նախաձեռնված վարույթների արդյունքում ներկայացվել է 322 հայտարարագիր՝ 264-ը պաշտոնատար անձանց կողմից, իսկ 58-ը՝ նրանց ընտանիքի անդամների։ Հաշվետու ժամանակահատվածում հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու առնչությամբ հարուցված վարույթներից եզրափակվել է 323-ը։ Դրանցից 25-ը եզրափակվել է «200 հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ կիրառելու մասին» որոշումների ընդունմամբ։ 298 գործերով համապատասխան հայտարարատու անձանց հայտարարվել է բանավոր դիտողություն՝ կարճելով գործերի վարույթը արարքի նվազ նշանակության հիմքով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից գործի քննության ընթացքում ներկայացվել են այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ հարուցվել էին վարույթներ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․