Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 14:05 22-01-2025

Ադրբեջանը չի ապահովել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը․ Human Rights Watch 

Human Rights Watch-ը 2024-ի տարեկան զեկույցում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության, քաղաքական հալածանքների և ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադաձի իրավունքի խնդիրներին։

«Ադրբեջանի կառավարությունը կրկին ուժեղացրել է իր ճնշումները ներքին ընդդիմախոսների դեմ, նույնիսկ այն ժամանակ, երբ նոյեմբերին հյուրընկալել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովը:

Համաժողովից մի քանի ամիս առաջ իշխանությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալել են տասնյակ անձանց, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների։ Նրանք շարունակեե են ոտնահարել խոսքի, հավաքների ազատության իրավունքները, կամայականորեն կիրառել քաղաքացիական հասարակությունը կաթվածահար անող օրենքներ: Կալանավայրում իրականացվող խոշտանգումները և դաժան վերաբերմունքը նույնպես շարունակվել են:

Փետրվարին և սեպտեմբերին կայացած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ազատ և արդար քվեարկության չափանիշներին։ Միջազգային դիտորդները դրանք որակել են «քննադատական ձայները խեղդող» և «մրցակցությունից զուրկ»։ Հունվարին Եվրախորհրդի վեհաժողովը որոշել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը՝ պատճառաբանելով, որ կառավարությունը չի կատարել «հիմնական պարտավորությունները», որոնք ստանձնել էր ԵԽ-ին անդամակցելիս: Ադրբեջանն ու Հայաստանը շարունակել են բանակցությունները վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ՝ սահմանային լարվածության ֆոնին ժամանակ առ ժամանակ գնալով բախումների:

Չնայած իր ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը էական քայլեր չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու, նրանց սեփականության իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն»,- գրված է Human Rights Watch-ի 2024-ի տարեկան զեկույցի՝ Ադրբեջանին առնչվող բաժնում։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ