Արտաքին 1 տարի առաջ - 15:15 21-01-2025

Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները. Միրզոյան

Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունները։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, որոնց իրականացումն ակնկալվում է «Աշխարհի խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,-ասել է Միրզոյանը։

Իր հերթին, Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ոլորտներում․ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 և 2022 թվականներին։ Մոսկվայի տեսանկյունից այդ պայմանավորվածությունները դեռևս արդիական են, հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո։ Տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում»։

Բացի այդ, Լավրովի խոսքով, Երևանը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։

«Նախորդ տարին դժվար էր երկկողմ հարաբերությունների համար, մենք այսօր վճռական ենք՝ քննարկելու օրակարգային բոլոր հարցերը։ Մենք շահագրգռված ենք տեսնել բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթների ամրապնդումն ու զարգացումը»,- հավելել է Լավրովը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ