Ներքին Միտք 3 տարի առաջ - 14:00 20-07-2023

Հետևե՛ք ձեր զավակներին, ստուգե՛ք նրանց տելեգրամյան հաղորդակցությունները, մի՛ թողեք, որ թակարդն ընկնեն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլական իշխանությունը չորս աղետ է բերել մեր գլխին.
1) Արցախը հանձնել է թշնամու բզկտմանը.
2) օրենքը դարձրել է միայն ի շահ նիկոլականների աշխատող ռեպրեսիվ մահակ
3) սկսել է հայ ազգային ինքնության ապամոնտաժման, հայի նվաստացման ու գաղափարական ոչնչացման գործընթաց
4) մահացու թմրամիջոցները դարձրել է երիտասարտության ահռելի շերտի կենսակերպի մաս։

Ու անգամ էական էլ չէ՝ միտումնավոր է այս ամենն արվում, թե ապաշնորհությամբ։ Իմ համոզմամբ՝ բոլոր չորս կետերով առկա է ուղղակի կամ անուղղակի դիտավորություն, սակայն այս հարցը բնավ էական չէ։

Կարճ խոսեմ 4-րդ կետի մասին։ Մարդուն էմոցիոնալ ոչնչություն դարձնող սինթետիկ թմրանյութերը դարձրել են գերհասանելի։ Տելեգրամ-ալիքներով կարելի է թմրանյութ ձեռք բերել կոպեկներով՝ այնպիսի սխեմայով, որ ո՛չ գնորդն է իմանում «զակլադչիկի» ինքնությունը, ոչ էլ «զակլադչիկը»՝ մատակարարի ինքնությունը։ Մեկ «զակլադը» 1000-2000 դրամ գնով՝ ընդամենը 20-30 հազար դրամ աշխատելու համար, անփորձ երիտասարդները հաճախ հայտնվում են 5-10 տարի բանտում անցկացնելու հեռանկարի առջև։

Ծավալներն ահռելի են, ուստի ԲԱՑԱՌՎԱԾ Է, որ քաղաքական իշխանության որևէ թև փայ չունենա։
1-2 տարուց ավագ դպրոցում ու բուհերում թմրանութ գործածելը դառնալու է նույնքան սովորական ու բնական, որքան մեր ժամանակ՝ արևածաղիկ չրթելը։

Հետևե՛ք ձեր զավակներին։ Պարբերաբար ստուգե՛ք նրանց տելեգրամյան հաղորդակցությունները։ Մի՛ թողեք, որ թակարդն ընկնեն։ Քանի դեռ նիկոլական աղետալի ռեժիմը չի հեռացվել, իրական պատնեշ կարող է լինել միայն ընտանիքը. մյուս ինստիտուտներն անզոր են։
Ըստ մասնագետների՝ քաղաքական կամքի առկայության դեպքում խնդիրը կարելի է լուծել 3-4 շաբաթվա ընթացքում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան