Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:15 16-01-2025

Սեփական տուն, մեքենա, խոշոր կանխիկ գումար, 81 մլն դրամ եկամուտ․ Նարեկ Մկրտչյանի և ծնողների ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և Ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։ Իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք՝ կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր առաջարկում ենք ծանոթանալ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Մկրտչյանի և վերջինիս ծնողների՝ Արշակ Մկրտչյանի և Նազիկ Զուռնաչյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մկտչյանը 2018-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, 2021-ի ապրիլի 29-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, իսկ արդեն օգոստոսի 2-ին՝ նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Նարեկ Մկրտչյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 սեփական տուն՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերվել 1956 թվականի հունիսի 25-ին։ Տարեվերջին սեփական տունը պահպավել է։

Որպես շարժական գույք՝ Մկրտչյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։
Մկրտչյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Արսալեդա» ՍՊԸ-ից ունեցել է 54 մլն 297․214 դրամի փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 11 մլն 741․777,1 դրամ, տարեվերջին՝ 7 մլն 850․927 դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ տարեսկզբին նա հայտարարագրել է 4 մլն 220․000 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 3 մլն 500․000 դրամի։

Նարեկ Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 81 մլն 793․701 դրամ, որից 21 մլն 580․090 դրամը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 3 մլն 269․589 դրամ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանից ստացած աշխատավարձն է, 3 մլն 3980 դրամը՝ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ, 49 մլն 855․680 դրամը՝ Արարատ բանկից ստացած փոխառությունն է, իսկ 4 մլն 84․362 դրամ էլ նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից։

Մկրտչյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 697․785 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 5 մլն 490․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Նախարարի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է Փարաքար համայնքում գտնվող սեփական տուն, որին նույնպես նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Բացի այդ, նա տարվա ընթացքում Շիրակի մարզի Արթիկ համայնքում 1 մլն դրամով գնել է մի հողամաս, որին նա տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին ինչպես սեփական տունը, այնպես էլ հողամասը պահպանվել են։

Վերջինս շարժական գույք՝ ավտոմեքենա, չի հայտարարագրել, դատարկ են եղել նաև վերջինիս բանկային հաշիվները։

Հատկանշական է, որ նախարարի հայրը բավականին խոշոր կանխիկ միջոցների է տիրապետում։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզին եղել է 1 մլն դրամ, 36․500 դոլար և 5000 եվրո, տարեվերջին՝ 834․000 դրամ և 5000 եվրո։

Նարեկ Մկրտչյանի հայրը ոչ մի եկամուտ չի հայտարարագրել։

Նախարարի մայրը՝ Նազիկ Զուռնաչյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միայն Փարաքար համայնքում գտնվող սեփական տունը։

Զուռնաչյանը նույնպես շարժական գույք՝ ավտոմեքենա, ինչպես նաև անկանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել, սակայն իր ամուսնու նմանությամբ նա նույնպես բավականին խոշոր կանխիկ միջոցների է տիրապետում․ տարեսկզբին նա ունեցել է 13 մլն դրամ և 25․000 դոլար, տարեվերջին՝ 12 մլն դրամ և 25․000 դոլար։

Նարեկ Մկրտչյանի մայրը նույնպես ոչ մի եկամուտ չի հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին