Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:00 25-09-2024

7 անշարժ գույք, մեքենա, խոշոր կանխիկ գումար, 11 մլն դրամ եկամուտ․ երկրի թիվ 1 աներձագի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք երկրի թիվ 1 աներձագ, երբեմնի դերասան Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ Հրաչյա Հակոբյանը ունի դերասանական կրթություն, նախքան պատգամավոր դառնալը նա նկարահանվել է որոշ ֆիլմերում և սերիալներում։ 2018-ի իշխանափոխությունից հետո Հակոբյանը Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր է դարձել, վերընտրվել նաև 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հրաչյա Հակոբյանը հայտարարագրել է 7 անշարժ գույք․ միանձնյա սեփականությամբ 2 առանձնատուն՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ գնված 2020 թվականի հունվարի 16-ին և 2021-ի ապրիլի 28-ին, միանձնյա սեփականությամբ 3 հողամաս, որոնցից 2-ը Երևանի Ավան վարչական շրջանում, մեկը՝ Ջրվեժում՝ գնված 2005 թվականի մարտի 29-ին, ապրիլի 4-ին և 2020-ի հունվարի 16-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որոնից մեկը նա գնել, մյուս՝ ժառանգություն է ստացել 2012 թվականի հունիսի 27-ին։ Տարեվերջին Հակոբյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, իշխանական պատգամավորն իսկզբանե չի ունեցել, սակայն 2023-ի մայիսի 22-ին 18․000․000 դրամով գնել է 2021 թվականի արտադրության VOLVO մակնիշի ավտոմեքենա՝ ոմն Վահան Բաղդասարյանից։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Վերջինս 1000 դրամ արժեքով բաժնեմաս է հայտարարագրել մի ընկերությունում, որի անունը չի նշվում։

Հրաչյա Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 8․499․474 դրամ, 11․600 դոլար և 2000 եվրո, տարեվերջին 3․251․687 դրամ, 11․600 դոլար և 2000 եվրո։ Վերջինս ունեցել է նաև 2․500․000 դրամ կանխիկ դրամ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

ՔՊ-ական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 11․274․025 դրամ, որից 9․834․020 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած գումարը նա ստացել է Արթուր Դանիելյանին, Մարինա Խաչատրյանին և Նարեկ Սամսոնյանին դատի տալու արդյունքում՝ համապատասխանաբար 616․000, 208․005 և 616․000 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26․000․000 դրամ։

Իշխանական պատգամավորն իր եկամուտներից 15․795․977 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Հրաչյա Հակոբյանը 100 տոկոս բաժնեմաս է հայտարարագրել «Բ26» ՍՊԸ-ում (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում է հանրային սննդի կազմակերպմամբ։

Նշենք, որ Հրաչյա Հակոբյանը ամուսնալուծված է, նրա նախկին կինը դերասանուհի Մարիամ Արիստակեսյանն է։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին