Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:00 04-04-2025

9 անշարժ գույք, 4 մեքենա, 30 մլն ավանդ, 4 մլն կանխիկ, 4 մլն եկամուտ․ Տեղի համայնքապետի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News–ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, նրա կնոջ՝ Կարմեն Մաիլյանի և չափահաս դստեր՝ Դիանա Ղուլունցի՝ 2023 թվականի հաշվետու տարվա գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Դավիթ Ղուլունցը Տեղ համայնքը ղեկավարում է 2021 թվականի նոյեմբերից, և նախորդ տարիներին Oragir.News–ն բազմաթիվ ահազանգեր է ստացել, ըստ որոնց՝ ՔՊ-ական համայնքապետը սեփական բիզնես շահերն է հետապնդում, իր փռի հացը կրկնակի թանկ վաճառում է մանկապարտեզին, նրա ազգականները ծեծում են ընդդիմադիր ավագանիներին և այլն։

Որպես անշարժ գույք՝ Դավիթ Ղուլունցը հայտարարագրել է Տեղ համայնքում գտնվող 3 հողամաս՝ 2–ը միանձնյա, 1–ը՝ համատեղ սեփականությամբ, որոնք գնել է համապատասխանաբար 2002 թվականի հուլիսի 18–ին, 2021–ի հուլիսի 29–ին և 2010–ի հուլիսի 28–ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը գնել է 2014 թվականի հոկտեմբերի 24–ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2003 թվականի արտադրության FORD և 2010 թվականի արտադրության OPEL մակնիշի բեռնաուղևորատար մեքենաներ, որոնք գնել է 2019 թվականի հուլիսի 15–ին և 2020–ի փետրվարի 27–ին, ինչպես նաև 2012 թվականի արտադրության VAZ և 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենար, որոնք գնել է 2015 թվականի ապրիլի 20–ին և 2019–ի հուլիսի 15–ին։ Տարեվերջին մեքենաները ևս պահպանվել են։

Դավիթ Ղուլունցն առևտրային բանկերից մեկում ունեցել 30 մլն դրամ անվանական արժեքով ավանդ, որը տարեվերջին պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա ունեցել է 4 մլն դրամ կանխիկ գումար, որը ևս տարեվերջին պահպանվել է։

Հաշվետու տարում Ղուլունցի եկամուտը կազմել է 4 մլն 33․621 դրամ, որը Տեղի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն դրամ։

Տեղի համայնքապետի կնոջ՝ Կարմեն Մաիլյանի, հայտարարագրի անշարժ գույքի բաժինը ևս բավականին հագեցած է․ նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 4 հողամաս և առանձնատուն՝ Տեղ համայնքում, որոնք նվիրատվություն է ստացել 2007 թվականի հունվարի 18–ին և 2015 թվականի փետրվարի 2–ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը ևս պահպանվել է։

Վերջինս շարժական գույք, կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Համայնքապետի դուստրը՝ Դիանա Ղուլունցը, ոչինչ չի հայտարարագրել։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին