Ներքին 1 տարի առաջ - 22:00 13-01-2025

Ուրիշի տանն ապրող փոխքաղաքապետը և նրա տարեկան 74 մլն եկամուտը․ Սուրեն Գրիգորյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել վերջիններիս հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի և նրա կնոջ՝ Անի Վարդերեսյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Սուրեն Գրիգորյանը 2018-ի իշխանափոխությունից հետո կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով պատգամավոր է ընտրվել Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, 2021 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է ՀՀ Արդարադատության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2022-ի փետրվարին նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ ու առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Սուրեն Գրիգորյանը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Նա 2023 թվականին 90 օրից ավելի ժամկետով տիրապետել է Երևանում գտնվող մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Վերջինս Միկշին ՍՊԸ-ում ունեցել է 45 մլն 486 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 500 հազար դրամ արժեքով ավանդ, որը տարեվերջին կազմել է 1 մլն դրամ։

Գրիգորյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 249․430 դրամ, տարեվերջին՝ 3 մլն 121․674,2 դրամ։ Կանխիկ միջոցներ Երևանի փոխքաղաքապետը չի հայտարարագրել։

Վերջինս ունեցել է նաև IDRAM-ի հաշիվ, որի վրա տարեվերջին եղել է 417․62 դրամ։

2023 թվականի հաշվետու տարում Սուրեն Գրիգորյանի եկամուտները կազմել են 65 մլն 614․397 դրամ, որից 19 մլն 91․442 դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 43 մլն 92 հազար դրամը՝ Արդշինբանկ ՓԲԸ-ից ստացված փոխառությունը, 2 մլն դրամը՝ Ռաֆիկ Գրիգորյանից ստացված փոխառությունը, 1 մլն 430․955 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն 70․039,3 դրամ։

Սուրեն Գրիգորյանն իր եկամուտներից 3 մլն 211․701,5 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Փոխքաղաքապետի կինը՝ Անի Վարդերեսյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Նա ևս 90 օրից ավելի ժամկետով տիրապետել է Երևանում գտնվող մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Վերջինս տարեվերջի դրությամբ Միկշին ՍՊԸ-ում ունեցել է 2 մլն 394 հազար դրամ փոխառություն, ևս 1 մլն 335 հազար դրամ էլ՝ Անդրանիկ Վարդերեսյանի մոտ։

Անի Վարդերեսյանը առևտրային բանկերից մեկում ունեցել է 1 մլն 391․453,2 դրամ արժեքով անվանական ավանդ, որը տարեվերջին կազմել է 2 մլն դրամ։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել են 4 մլն 637․901,8 դրամ, 322․32 եվրո և 23․92 դոլար, տարեվերջին՝ 3 մլն 282․511,3 դրամ, 10․56 եվրո, 110․96 եվրո։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 8 մլն 615․133 դրամ, որից 8 մլն 535․905 դրամը ՀՀ Կենտրոնական բանկից, 68․353 դրամը՝ Արդարադատության ակադեմիայից ստացած աշխատավարձն է, 10․875 դրամը՝ ՊԵԿ Ուսումնական կենտրոնից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը