Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:59 12-01-2025

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է 2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները

2024 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկներն ապահովել են հյուպատոսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը:

Հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում համարվել են վավերական՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից:

2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն, ինչն էականորեն նպաստել է զբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը. 2023 թ. համեմատությամբ 2024 թ. ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով:

ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ներդրվել է հերթագրման նոր՝ Earlyone համակարգը, որը հասանելի է ինչպես ՀՀ դեսպանությունների կայքերում, այնպես էլ Earlyone բջջային հավելվածով։

Կիրառվել է տեսակապի միջոցով ՀՀ քաղաքացու անձնագրի և ՀՀ վերադարձի վկայականի տրամադրման ընթացակարգը (մանրամասն նկարագրված է ԱԳՆ կայքի Հյուպատոսական ծառայություն բաժնի նորաստեղծ «Տեսակապով ծառայություններ» ենթաբաժնում), որը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից հեռու գտնվող վայրերում ապրող քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստանալ նոր անձնագիր՝ առանց դեսպանություն այցելելու։

Հյուպատոսական ծառայությունների մատուցումը և ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցության տրամադրումնն ապահովվել է նաև Սիրիայում անվտանգային իրավիճակի սրման պայմաններում: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ապահովել են աշխատանքների շարունակականությունը, համապատասխան ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների հետ կապն իրականացվել է նաև թեժ գծի միջոցով:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը