Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:22 06-01-2025

Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանը հանդես է եկել որպես առաքելություն ունեցող համակարգ․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ։

Կրթական այն բովանդակությունը և հանրային քարոզչությունը, որ տևական ժամանակ ու հատկապես այժմ տրվում է հայ ժողովրդին, ուղղված է ամենօրյա կյանքից ու հանրային խոսույթից մեղքի հասկացությունը դուրս բերելուն, ինչը մարդկանց գիտակցության մեջ ջնջում է բարու և չարի սահմանները։

Հայոց եկեղեցին այն կառույցն է, որը մեզ առաջարկում է ընդունել արևմտաեվրոպական մշակույթի համատեքստում ձևավորված գաղափարներն ու վարքականոնները, բայց ոչ անվերապահորեն, ոչ կարծրատիպային մոտեցմամբ, այլ այնպիսինները, որոնք համադրվում են մեր դավանաբանության վրա խարսխված էթիկային, որոնք չեն հակադրվում այդ էթիկային։

Հայոց եկեղեցու ջանքի արդյունքում է, որ Առաջավոր Ասիայի փոթորկոտ տարածաշրջանում ամրագրված պահպանվել ու զարգացվել է մեր էթնիկ, մշակութային տեսակը։ Բացի հայոց լեզուն պահպանելու, հարստացնելու, զարգացնելու, հայոց պատմությունը շարադրելու, հայկական ճարտարապետության, երաժշտության, կերպարվեստի և մշակույթի շատ այլ ճյուղերի բովանդակային առանցքները սահմանելու հանգամանքներից, Հայոց եկեղեցու շնորհիվ ենք մենք՝ իբրև հավաքականություն, կրում բարոյականության այն կոդեքսը, որը կարծես ինքնագո կերպով եղել է ու կա մեր մեջ՝ սերն ու հարգանքը ընտանիքի, ընկերոջ, պետության հանդեպ, գթասրտությունը աղքատի հանդեպ, հոգատարությունը հիվանդի հանդեպ, կարեկցանքը թույլի հանդեպ, մեղքի ճանաչումը, նախանձի, ագահության, անպարկեշտ վարքի մերժումը և այլն։

Քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունման ժամանակից սկսած հայությունը և հայոց պետությունը հանդես է եկել որպես ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ունեցող համակարգ, այն է՝ տարածել Քրիստոսի լույսը հատկապես հյուսիսային ազգերի շրջանում ու քաղաքակրթել նրանց («Բոլոր դևերը, փախուստի դիմելով, մարդկանց առջև երևացին, օձիք պատռելով, ճակատը ծեծելով, ճիչ բարձրացնելով, մեծագոչ լալով ասում էին, թե «վայ մեզ, վայ մեզ, վայ մեզ, որովհետև ամբողջ երկրից մեզ փախստական արեց մարդու դուստր Մարիամի որդին՝ Հիսուսը․․․ Արդ՝ ու՞ր փախչենք, քանզի նրա փառքը լցրել է տիեզերքը․․․ ուստի մենք գնում ենք Կովկաս լեռան բնակիչների մոտ, հյուսիսի կողմերը, գուցե այնտեղ հնարավորություն լինի, որ կարողանանք ապրել և մեր կամեցածը նրանց միջոցով կատարել» Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, «Սովետական գրող» հրատ․, 1977թ․, էջ 121)։

Տիրոջ ծննդյան հրաշափառ տոնը առիթ է՝ նորից ու նորից իմաստավորելու հայոց պատմության մեջ ամենաերկարակյաց ու մնայուն հանրային կառույցի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անգնահատելի դերը մեզանում, մեր կյանքում, մեր ապրելու, մտածելու կերպի մեջ, կյանքի մեջ իմաստ դնելու գործում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը