Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:26 23-12-2022

Հայաստանը դաշնակից չունի․ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացած են․ Մենուա Սողոմոնյան

«Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի միջազգային դրությունը կարելի է բնութագրել հետևյալ կերպ․ աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակում, երբ ամեն պահի կարող է բռնկվել լոկալ կամ ռեգիոնալ պատերազմ, Հայաստանը դաշնակից չունի․ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացած են, Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական դարձնելու ցանկություն և մտադրություն ՀՀ գործող իշխանությունները չունեն, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, այլև եվրոպական մի շարք այլ ազդեցիկ պետություններին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն ավելի կարևոր է, իսկ Հայաստանը նրանց հետաքրքիր չէ։ Չինաստանն ու Հնդկաստանը մեր տարածաշրջանում կենսական շահեր չեն ձևակերպել։ Ստացվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ կարողանում է շատ ավելի լավ հարաբերություններ ունենալ, այն պարագայում, երբ ակնհայտորեն Ադրբեջանը առաջ է տանում ՌԴ-ին տարածաշրջանից դուրս հանելու քաղաքականություն, քան Հայաստանը, որի անվտանգային ճարտարապետության կարևորագույն հենասյուներից մեկը անկախացումից ի վեր եղել է հայ-ռուսական ռազմական գործակցությունը։

Հատկանշական է, որ այս պայթյունավտանգ իրավիճակում արտաքին քաղաքականությունը տապալած իշխանությունները գոնե շեշտը չեն դնում պետության ներքին ամրության, ռազմական ինքնաբավության վրա, երկիրը չեն վերածում ռազմական ամրոցի (ինչը շատ դժվար կլիներ անգամ ազգային ու պրոֆեսիոնալ իշխանություն ունենալու պարագայում)։

Հետևապես միակ ռացիոնալ բացատրությունը այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները սպառնալիք չեն համարում թուրքական ազդեցությունը և երկիրը թուրքական պրոտեկտորատի տակ դնելը, իրենց լեզվով ասած, լրիվ օքեյ է։

Քանի որ նրանց համար ամենակարևոր հանգամանքն իշխանության պահպանումն է, ուստի իրենք կունենան երաշխավորված երկարատև իշխանություն, երբ Թուրքիա՛ն կլինի տարածաշրջանի շեֆը․․․»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին