Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 15:33 04-01-2025

Մաքսային ծառայությունը պետական կառավարման հիմնասյուներից է․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի շնորհավորական խոսքը՝ մաքսային ծառայողի օրվա առթիվ․

«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա առթիվ:

Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է: Այս տոնական օրը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու համակարգի անխոնջ աշխատանքն ու նվիրվածությունը՝ ի բարօրություն մեր պետության և յուրաքանչյուր քաղաքացու։ Ձեր ջանքերն ապահովում են մեր երկրի տնտեսական անվտանգությունն ու կայունությունը՝ նպաստելով աշխարհի հետ մեր տնտեսության դինամիկ կապի ձևավորմանը, օրինական առևտրի զարգացմանը, քաղաքացիների և պետության շահերի պաշտպանությանը։

Մաքսային ծառայողի աշխատանքի լավագույն գնահատականը, անշուշտ, կառույցի հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի գոհունակությունն է, որի բեկումնային բարելավմանն էլ պետք է ուղղվեն մեր ջանքերը։

Առաջիկայում մենք կյանքի ենք կոչելու համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու որակն էապես բարելավող բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ կտան ավելի մոտ լինել յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի կարիքների ըմբռնմանը և բավարարմանը:

Բոլորս ծառայում ենք մի նպատակի՝ Հայաստանի Հանրապետության շենացմանը, որի իրականացումը պահանջում է ձևավորել մարդակենտրոն հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն: Միասին դեպի նոր բարձունքներ՝ ի գործ, հարգելի՛ մաքսային ծառայողներ:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»։