Արտաքին 1 տարի առաջ - 11:45 25-12-2024

Այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը

Աշխարհի կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ եկեղեցիների մեծ մասը տոնում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը` Սուրբ Ծնունդը:

Կեսգիշերային պատարագով Վատիկանում ազդարարվել է Սուրբծննդյան տոների մեկնարկը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ավանդույթի համաձայն, պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի տաճարում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հազարավոր հավատացյալների առջև աղոթք է հղել առ Աստված՝ կաթոլիկ աշխարհի համար ավետելով Փրկչի Սուրբ Ծնունդը: Կեսգիշերային պատարագին թե´ Սուրբ Պետրոսի տաճարում, թե´ հրապարակում հազարավոր հավատացյալներ են հետևել Պապի խոսքին: Իսկ նա ասել է, որ Աստված միշտ սիրում է բոլորին.

«Դուք կարող եք մոլորվել, կարող եք արմատապես սխալվել, սակայն Աստված շարունակում է սիրել»:

Օրվա խորհրդին համահունչ են տոնակատարությունները, տոնական երգերի կատարումները, եկեղեցիներում, քաղաքների, փոքրիկ ավանների ու գյուղերի հրապարակներում, Բեթղեհեմի մսուրը պատկերող նկարներ և արձանիկներ տեղադրելը։ Սուրբ ծնունդի անբաժան մասն են տոնավաճառները, որտեղ անպայման ներկա են նվագախմբեր։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան