Արտաքին 1 տարի առաջ - 21:16 24-12-2024

Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք

Ամստերդամում իսրայելցի երկրպագուների նկատմամբ բռնության գործով ներգրավված հինգ անձինք մեղավոր են ճանաչվել տարբեր մեղադրանքներով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Ամստերդամի շրջանային դատարանը հինգ մարդու դատապարտել է մինչև վեց ամիս ժամկետով ազատազրկման, ինչը շատ ավելի քիչ է, քան դատախազների պահանջը։ Ամբաստանյալներից երեքը դատապարտվել են բռնության ակտերի համար, իսկ մյուս երկուսը մեղավոր են ճանաչվել սոցիալական ցանցերում հայտարարությունների և բռնությանը նպաստող տեղեկատվություն տարածելու համար։

Ամենաերկար պատիժը՝ 6 ամիս, ստացել է մի քանի անձանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ամբաստանյալը։ Դատախազի խոսքով՝ բռնությունը հակասեմականության դրդապատճառով չի եղել, այլ պայմանավորված է եղել Գազայում ստեղծված իրավիճակով։

Ավելի վաղ Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա՝ Եվրոպալիգայի մրցաշարում «Այաքսի» հետ խաղից հետո։ Հարձակումների հետևանքով առնվազն տասը իսրայելցի վիրավորվել է: Բացի այդ, անկարգություններ և բախումներ պաղեստինամետ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել Ամստերդամի տարբեր հատվածներում, այդ թվում՝ «Ամստերդամ Արենա» մարզադաշտում, որտեղ կայացել է հանդիպումը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան