Արտաքին 1 տարի առաջ - 09:25 24-12-2024

Բայդենը ներում է շնորհել մահապատժի դատապարտվածներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղմացրել է դաշնային մակարդակով մահապատժի դատապարտված 40 բանտարկյալներից մեծ մասի դատավճիռը։ Մահապատժի փոխարեն նրանք կկրեն ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։ Հունվարին պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփը չի կարողանա չեղարկել այս որոշումը․ հայտնում է BBC-ն։

«Ես դատապարտում եմ այդ մարդասպաններին, սգում եմ անմեղ զոհերի համար և ցավակցում նրանց ընտանիքներին, որոնք կրել են անսահման կորուստներ, — նշված է Բայդենի հայտարարության մեջ, — Սակայն, ղեկավարվելով իմ խղճով և իմ փորձով՝ որպես պետական պաշտպան, Սենատի դատական կոմիտեի նախագահ, փոխնախագահ և այժմ՝ նախագահ, ես խորապես համոզված եմ, որ պետք է վերջ տանք դաշնային մակարդակով մահապատժի կիրառմանը»։

Բայդենի ներման որոշումը չի տարածվում երեք մահապատժի դատապարտվածների վրա, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական հարձակումների կամ ատելության հիմքով զանգվածային սպանությունների համար։ Դրանք են՝ Ջոհար Ցարնաևը, որը դատապարտվել է 2013 թվականի Բոստոնի մարաթոնի պայթյունի համար, Դիլան Ռուֆը, որը 2015 թվականին Չարլսթոնի եկեղեցում գնդակահարել է 9 սևամորթ հավատացյալի, և Ռոբերտ Բաուերսը, որը 2018 թվականին հարձակվել է Փիթսբուրգի սինագոգի վրա և սպանել 11 հավատացյալի։

Բայդենի որոշումը չի վերաբերում նահանգների դատարանների կողմից մահապատժի դատապարտվածներին, որոնց թիվը, ըստ Մահապատժի տեղեկատվական կենտրոնի, հասնում է մոտ 2250-ի։

Բայդենի նախագահության ընթացքում նահանգային մակարդակով իրականացվել է ավելի քան 70 մահապատիժ։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան