Արտաքին 1 տարի առաջ - 15:06 22-12-2024

Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին

Քաթարը կդադարեցնի գազ մատակարարել ԵՄ-ին, եթե անդամ երկրները խստորեն գործադրեն հարկադիր աշխատանքի և շրջակա միջավայրի վնասի մասին նոր օրենքը, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին Financial Times-ին տված հարցազրույցում։ Փոխանցում է News.am-ը։

«Կայուն զարգացման ոլորտում համալիր ստուգում անցկացնելու մասին դիրեկտիվը, որը հաստատվել է այս տարի, պահանջում է, որ Եվրամիությունում գործող խոշոր ընկերություններում ստուգումներ անցկացվեն, թե արդյոք դրանց մատակարարման շղթաներում հարկադիր աշխատանք է օգտագործում կամ վնաս է հասցվում շրջակա միջավայրին, և եթե այդպես է, միջոցներ ձեռնարկվեն:

Պատժամիջոցները ներառում են համաշխարհային շրջանառության մինչև 5%-ի չափով տուգանքներ։

«Եթե Եվրոպա գնալով ես կկորցնեմ իմ եկամտի 5%-ը, ապա ես Եվրոպա չեմ գնա: Ես չեմ կատակում»,- ասել է Քաաբին՝ հավելելով, որ «QatarEnergy-ի եկամտի 5%-ը նշանակում է Քաթարի եկամտի 5%-ը։ Դա մարդկանց փողն է, ուստի ես չեմ կարող կորցնել նման գումար, և ոչ ոք չի համաձայնի կորցնել այդպիսի փողը»:

Քաաբին, որը նաև պետական ​​սեփականություն հանդիսացող Qatar Energy-ի գործադիր տնօրենն է, ասել է, որ ԵՄ-ն պետք է մանրամասն վերանայի ստուգման մասին օրենքը:

Նա նաև ասել է, որ իր երկիրը մտահոգված չէ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ հեղուկ բնական գազի արտահանման սահմանափակումները վերացնելու խոստումով:

Քաթարը, որը հեղուկ բնական գազի աշխարհի խոշորագույն արտահանողներից է, ձգտում է ավելի ակտիվ դեր խաղալ Ասիայում և Եվրոպայում, քանի որ աճում է մրցակցությունը դրա ամենամեծ մատակարարի՝ Միացյալ Նահանգների կողմից: Քաթարը նախատեսում է մինչև 2027 թվականը գազի հեղուկացման իր հզորությունը տարեկան 77 միլիոն տոննայից հասցնել 142 միլիոնի։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան