Արտաքին 1 տարի առաջ - 16:07 21-12-2024

Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence

ԱՄՆ բանակը դեկտեմբերի կեսերին փորձարկել է երկու նոր հրթիռ, որոնք պետք է փոխարինեն ATACMS-ներին, տեղեկացրել է Breaking Defence-ը։

Սկզբում Պենտագոնը փորձարկել է սովորական հիպերձայնային հրթիռ, ինչպես նաեւ HIMARS արձակման կայանքից արձակել է Precision Strike Missile (PrSM) Increment 1 դասի մեկ-երկու հրթիռ։

Հիպերձայնային փորձարկումները իրականացվել են Տիեզերական ուժերի կայանում (Կանավերալ, Ֆլորիդա)։

Պենտագոնի հայտարարության համաձայն՝ սա «այս տարի All Up Round (AUR) համակարգի երկրորդ հաջող ինտեգրված թռիչքային փորձարկումն է եւ հեռահար հիպերձայնային զենքի համակարգի առաջին գործառնական փորձարկումը՝ օգտագործելով Battery Operations Center-ը եւ Transporter Erector արձակման կայանը:

Ակնկալվում է, որ Lockheed Martin-ի արտադրած PrSM Increment 1-ը կփոխարինի բանակի հնացած ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռին՝ ավելացնելով դրա հեռահարությունը մինչև 500 կիլոմետր: Իր զինանոցի հեռահարությունը մեծացնելու ծառայության ջանքերի շրջանակում այն նախատեսում է օգտագործել PrSM-ի առաջին տարբերակը՝ ավելի մոտ թիրախները խոցելու համար, իսկ հիպերձայնային զենքերը՝ հեռավոր թիրախներին խոցելու համար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է