Արտաքին 4 տարի առաջ - 15:28 25-03-2022

Հյուսիսային Կորեան 2017 թվականից ի վեր առաջին անգամ փորձարկել է  միջմայրցամաքային հրթիռ

Հյուսիսային Կորեան իրականացրել է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի՝ Hwaseong-17-ի փորձարկում։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի հնարավոր արձակման մասին խոսել էին Ճապոնիան ու Հարավային Կորեան։

Փորձարկումը տեղի է ունեցել մարտի 24-ին։ Հրթիռը ավելի քան հազար կիլոմետրը թռչել է 4052 վայրկյանում։ Առավելագույն բարձրությունը կազմել է մոտավորապես 6250 մետր։ Արկն արձակվել է Փհենյանի միջազգային օդանավակայանի շրջանից։ Հրթիռն ընկել է Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից այն կողմ։

Դա Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումն էր 2017 թվականից ի վեր: Թռիչքի տվյալները ցույց են տվել, որ հրթիռը թռչել է ավելի բարձր և ավելի երկար, քան նախորդ փորձարկումներից որևէ մեկի ժամանակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը