Արտաքին 1 տարի առաջ - 19:53 17-12-2024

Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուից պահանջել է նոր կառավարության կազմն իրեն ներկայացնել երկու օրվա ընթացքում։ Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Փոխանցում է Tert.am-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ «նախագահը թեկնածությունների ցուցակին սպասում է դեկտեմբերի 18-ից ոչ ուշ:

Նոր վարչապետը ԶԼՄ-ների քննադատությանն է ենթարկվել այն բանի համար, որ չի մեկնել Մայոտ (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Հնդկական օվկիանոսում)՝ անձամբ ղեկավարելու «Շիդո» փոթորկի հետևանքների հաղթահարման աշխատանքները։ Դրա փոխարեն կառավարության ղեկավարը ծրագրված ուղևորություն է կատարել Պո (հանրապետության հարավ-արևմուտք), որի քաղաքապետն է առայժմ։

Մակրոնը Բայրուին վարչապետի պաշտոնում նշանակել է դեկտեմբերի 13-ին։ Կառավարության ղեկավարի պաշտոնում «Ժողովրդավարական շարժում» կուսակցության 73-ամյա առաջնորդը փոխարինել է իր հասակակից Միշել Բառնիեին, որը հրաժարական է տվել դեկտեմբերի 4-ին, երբ Ազգային ժողովն ընդունեց բանաձև նրա նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու մասին։ Ազգային ժողովում նման քվեարկության առիթ էր դարձել այն, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի