Արտաքին 1 տարի առաջ - 19:40 17-12-2024

Թուրքիան և ԵՄ-ն համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Համաձայնեցինք, որ Սիրիայի ինքնիշխանությունը և ամբողջականությունն անհրաժեշտ է պահպանել ներառական կառավարության ձևավորմամբ։ Սիրիան կարող է վերականգնվել միայն հարևան պետությունների, միջազգային հանրության աջակցությամբ»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպումից հետո։

Վերջինս իր հերթին նշել է, որ պետք է հաշվի առնել Սիրիայում անվտանգության ոլորտում Թուրքիայի անհանգստության օրինական առիթները։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաև կոչ է արել կենտրոնանալ Սիրիայի վերականգնմանը։

Ավելի վաղ The Wall Street Journal հանդեսը հայտնել էր, որ քրդական ուժերի վերահսկողության ներքո գտնվող սիրիական տարածքները գրավելու Թուրքիայի հնարավոր ծրագրերն անհանգստացնում են պաշտոնական Վաշինգտոնին։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հետ սահմանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում