Ներքին 1 տարի առաջ - 09:25 17-12-2024

ՀՀ-ում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է ցանկ՝ նշելով, որ դրաք հարցեր են որոնղ համապարփակ եւ փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն չի տա:

«1. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ բողոքում է ջրամատակարարման որակից եւ ծավալից:

2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ մագնիս է դնում ջրաչափի վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ ջրաչափ տեղադրելուց հրաժարվում է կտրականապես, սպառնալով ջրաչափ տեղադրելու հարկադրանքի դեպքում կտրուկ եւ վճռական քայլերի դիմել:

4. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետեւ սառում է. եթե որեւէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ եւ վճռական գործողությունների:

5. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ եւ ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության:

Միայն չասեք, թե երկրում էնքա՜ն կարեւոր հարցեր կան, իսկ վարչապետը էս ինչ է ասում: Չկա ավելի կարեւոր հարց, որովհետեւ բոլոր արտաքին, ներքին, քաղաքական, տնտեսական, կառավարչական, անվտանգային հարցերը բխում են այստեղից, նրանից թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ջրին, մեր սննդին, մեր բակին, մեր աշխատանքին, մեր պրոբլեմին: Մեր կյանքին ընդհանրապես:

Մենք ուզում ենք աշխարհում բոլորը մեզ լավ վերաբերվեն: Բայց ինքներս մեզ լավ չենք վերաբերվում: Սրա համար արդարացում՝ ինչքան ուզեք: Հատորներով կարելի է գրել, կամ արդեն իսկ գրված է հատորներով: Բայց սրանից իրականությունը չի փոխվում:

Սիրում եմ բոլորիդ: Սա էլ՝ որեւէ հանգամանքի ազդեցության ներքո չի փոխվում»,- գրել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին