Արտաքին 1 տարի առաջ - 16:00 16-12-2024

Ասադը 250 մլն դոլար կանխիկ գումար է տեղափոխել ՌԴ․ նոր բացահայտումներ՝ տապալված նախագահի ունեցվածքի մասին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սիրիայի իշխանությունները գաղտնի կերպով միլիոնավոր եվրոներ և դոլարներ են տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն՝ այն ժամանակ, երբ Բաշար ալ-Ասադը դեռ իշխանության ղեկին էր։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Financial Times պարբերականը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթերին։

Հաղորդվում է, որ 2018-2019 թվականներին Սիրիայի Կենտրոնական բանկը Մոսկվայի Վնուկովո օդանավակայան է ուղարկել մոտավորապես 250 միլիոն դոլար կանխիկ գումար, որը համարժեք է 2 տոննա 100 և 500 եվրո թղթադրամներին։ Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սիրիան բախվում էր արտարժույթի սուր դեֆիցիտի հետ, իսկ երկրի պահուստները, ըստ վկայակոչված աղբյուրի, գրեթե զրոյական էին։

Նշվում է, որ Սիրիայից Ռուսաստան կանխիկ միջոցների մատակարարումները կատարվել են 21 չվերթով՝ 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ռուսաստանում գտնվելու ժամանակ այդ միջոցները ներդրվել են ռուսական բանկերում: Բացի այդ, Ասադների ընտանիքն օգտագործել է այդ ժամանակահատվածը Ռուսաստանում շքեղ անշարժ գույք ձեռք բերելու համար՝ գնելով առնվազն 19 բարձրակարգ բնակարան Մոսկվայում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դոլար:

Հատկանշական է, որ Սիրիայում այս ժամանակաշրջանում Ասադի իշխանությունը մեծապես կախված էր Ռուսաստանի ցուցաբերած ռազմական աջակցությունից։

Հիշեցնենք, որ թեպետ Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում էր ավելի քան 12 տարի, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց 2024 թվականի վերջին։ Նոյեմբերի 27-ից սկսած Թուրքիայի աջակցությունը վայելով զինյալ-ընդդիմադիրները՝ Հայաթ Թահրիր ալ-Շամ ահաբեկչական կազմակերպության գլխավորությամբ, նոյեմբերի 27-ին Իդլիբ նահանգից խոշոր հարձակում սկսեցին և մեկը մյուսի հետևից գրավեցին երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում Հալեպը, Հոմսը, Համան։ Արդեն դեկտեմբերի 8-ի առավոտյան վերջիններս գրավեցին մայրքաղաք Դամասկոսը, ինչից հետո 59-ամյա Ասադն իր ընտանիքի հետ միասին փախուստի դիմեց Ռուսաստան, որտեղ նա քաղաքական ապաստան ստացավ։

Օրերս էլ թուրքական «Türkiye» պարբերականն էր հայտնել, որ Ասադը Մոկվա փախչելիս իր հետ 135 մլրդ դոլար է տեղափոխել՝ վերջինիս անվանելով աշխարհի ամենահարուստ փախստականը։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում