Մամուլ 1 տարի առաջ - 08:33 14-12-2024

ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում քննիչները որոշել են ինքնակամ դիմում չգրել ու սպասում են Կոմիտեի նորանշանակ նախագահ, նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ «դիմում գրի» արտահայտությանը։

Բանն այն է, որ Կոմիտեի աշխատակիցների զգալի մասը համակարգը լքել է Քյարամյանի հեռանալուց հետո, երբ Պողոսյանը նշանակվել է ՔԿ նախագահ: Ոմանց Արթուր Պողոսյանն անձամբ ասել է՝ «գրի գնա». ուստի լուրջ պաշտոն զբաղեցնող շատ պաշտոնյաներ, ի հակառակ նոր նախագահի այս վարքագծի, որոշել են անձամբ դիմում չգրել, չգնալ, եւ սպասում են Արթուր Պողոսյանի կա՛մ sms-ին կա’մ հրահանգին։

Սակայն սա վերջը չէ: Կոմիտեի աշխատակիցների համար ակնհայտ է մեկ բան. Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գործողությունները կամ քայլերը կոմիտեում կառավարվում են Գլխավոր դատախազությունից։ Բանն այն է, որ Պողոսյանը Կոմիտեից ազատում է այն պաշտոնյաներին, որոնք կապ են ունեցել նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, կամ խնդիր են ունեցել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ ու Դատախազությունը լքելուց հետո՝ աշխատանքի են անցել Քննչական կոմիտեում։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը անձամբ է իր «հեռակա» նախկին տեղակալի միջոցով կառավարում կոմիտեն, թե ոչ՝ ցույց կտան հետագա պաշտոնանկությունները. իսկ «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի հետագա զարգացումներին։

Փաստ է մեկ բան՝ Կոմիտեում անորոշ վիճակ է, ու քննիչները մարտավարական տակտիկա են որդեգրել՝ սպասելով նորանշանակ նախագահի քայլերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը