Ներքին 1 տարի առաջ - 12:12 13-12-2024

Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով

Դեկտեմբերի 8-ից փակված սիրիական Դամասկոս և Հալեպ քաղաքների օդանավակայանները վերսկսել են օդանավերի ընդունման և մեկնելու աշխատանքները, սակայն առայժմ՝ միայն հատուկ թույլտվություններով։ Այս մասին ասվում է ավիադիսպետչերների կողմից տարածված NOTAM հատուկ հաղորդագրություններում։

«Կասեցվել են բոլոր թռիչքները դեպի օդանավակայան և օդանավակայանից, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի վերահսկողության մարմնի հատուկ թույլտվությամբ թռիչքների», - նշվում է հաղորդագրությունում։ Սահմանափակման ժամկետը սահմանվել է դեկտեմբերի 12-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 15:00-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 18-ը չեղարկել է բոլոր տեսակի ինքնաթիռների ժամանումներն ու մեկնումները։ Դեկտեմբերի 8-ի առավոտյան Սիրիայի օդային տարածքի բոլոր օգտվողներին տրված NOTAM-ի համաձայն, գործողությունների վերսկսումը սպասվում է դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին՝ համաշխարհային ժամանակով: Հալեպի միջազգային օդանավակայանը նույնպես նման հաղորդագրություն է տարածել, սակայն այստեղ ժամանակավոր սահմանափակումը սահմանվել է մինչև դեկտեմբերի 17-ի երեկո։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը