Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:42 12-12-2024

12-րդ դարի կամուրջը ասֆալտապատվել է․ ինչպես է քաղաքապետարանը վերանորոգում միջնադարյան հուշարձանը

Հ1 հեռուստաընկերությունը մի քանի ռեպորտաժ է պատրաստել, որ 2023 թվականից Երևանի պատմական Կարմիր կամուրջը վերականգնում են։

Oragir.News-ն այցելեց Նորագյուղի տարածք, որտեղ գտնվում է 1679 թվականին Երևանի երկրաշարժից քանդված Կարմիր կամուրջը։

Oragir.News-ը ֆիքսեց իրականացվող ինտենսիվ շինարարական աշխատանքները, խոսեց շինարարների հետ, որոնք նշեցին, որ մինչև գարուն կամուրջը պատաստ կլինի շահագործման։

«Խնդիրների չենք բախվում, միշտ էլ շինարարական աշխատանքին հետևողներ կան, նախատեսվում է մինչև գարուն ավարտել աշխատանքները։ Կարծում եմ՝ շատ գեղեցիկ տեսք կունենա»,- ասաց շինարարներից մեկը։

Ուշագրավ է այն, որ միջնադրյան կամրջով անցնող ճանապարհը ասֆալտապատել են, ինչը կամրջի պատմամշակութային տեսքն էապես փոխել է։ Այն ստացել է 21-րդ դարի կառույցի, այլ ոչ թե մի քանի դար առաջ կառուցված շինության տեսք։ Այնինչ՝ 2023 թվականին՝ աշխատանքների մեկնարկի ժամանակ նախատեսվել էր կամրջի ամբողջական վերականգնում իր նախնական տեսքով։