Արտաքին 1 տարի առաջ - 12:23 08-12-2024

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները Քաթարում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, հայտնում է Tasnim-ը։ Փոխանցում է News.am-ը։

Շաբաթ օրը Քաթարում «Դոհա ֆորում 2024»-ի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին և Սաուդյան Արաբիայի նրա գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, մասնավորապես՝ Սիրիայում տիրող անկարգությունները:

Արաքչին Սաուդյան Արաբիայի նախարարին տեղեկացրել է Դոհայում Աստանայի ձևաչափով նախարարների հանդիպման ժամանակ քննարկված թեմաների և տարածաշրջանի երկրներ կատարած այցերի ընթացքում իր խորհրդակցությունների արդյունքների մասին։
Իր հերթին, բեն Ֆարհանը Սաուդյան Արաբիայի աջակցությունն է հայտնել Սիրիայում բախումներին ու բռնություններին վերջ դնելուն և ուշադրությունը երկխոսության և խնդիրների քաղաքական լուծումների վրա կենտրոնացնելուն։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան թուրքամետ ուժերը հայտարարել են Դամասկոսը գրավելու մասին։ ԶԼՄ-ների տեղեկություններով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լքել է երկիրը։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

Դեկտեմբերի 7-ին Դոհայում կայացել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Աստանայի ձևաչափով։ Հանդիպման մասնակիցները հայտարարել էին իրենց հավատարմությունը «Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կառավարության և օրինական ընդդիմության միջև երկխոսության կոչ արել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի