Արտաքին 1 տարի առաջ - 17:33 07-12-2024

ԱԼԳ կուսակցությունը Ալիս Վայդելին առաջադրել է կանցլերի թեկնածու

«Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը Գերմանիայի կանցլերի պաշտոնում առաջադրել է Ալիս Վայդելի թեկնածությունը։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Թեկնածուն նշել է, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում, ինչպես նաև դադարեցնել զենքի մատակարարումը Կիև։

Նշենք, որ Գերմանիայում 2025-ի փետրվարի 23-ին արտահերթ ընտրություններ են նշանակված։