Օրակարգ․ Փաշինյանի իշխանությունը բանակցում է ադրբեջանցիների «վերադարձի» շուրջ․ Աբրահամ Գասպարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir․News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Աբրահամ Գասպարյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, Արցախի հարցում նրա կառավարության վարած քաղաքականության, Արցախի հարցի փակված չլինելու, Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների, այդ երկրի կողմից ներկայցվող նորանոր պահանջների, Սիրիայում ստեղծված ճգնաժամի և դրա պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աբրահամ Գասպարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բանակցում է ադրբեջանցիների «վերադարձի» շուրջ։ «Երկու կարևոր հարց կա․ փախստականների վերադարձ, որի շուրջ բանակցում են սրանք, այդ իսկ պատճառով Ադրբեջանից հնչող հայտարարություններին հրապարակային գնահատական չեն տալիս, և այսպես կոչված անկլավներ, որտեղից ռազմաքաղաքական ու անվտանգային առումով լրջագույն վերահսկողություն կկարողանան իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Հաջորդը Տիգրանաշենն է»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Հայաստանում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը լեգիտիմացրել է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում