Ներքին 1 տարի առաջ - 17:50 06-12-2024

Oragir.News-ի հրապարակման հիման վրա ՄԻՊ-ը գրություն է ուղարկել ՆԳՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձագանքել է Oragir.News կայքում տեղ գտած՝ «Կալանավոր եմ. տարեց կնոջը փակի տակ պահող «Եվրոպլաստ 999»-ի տերը սպառնաց լրագրողին և խլեց հեռախոսը» հրապարակմանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Oragir.News կայքում տեղ գտած հրապարակման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ համապատասխան պարզաբանումներ ներկայացնելու պահանջով գրություն է հասցեագրել Ներքին գործերի նախարարություն»,- հայտնեցին ՄԻՊ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատերը փակի տակ է պահում տարեց միայնակ կնոջը։ Ավելին՝ սույն կազմակերպության տերը՝ ոմն Մուշեղ, հարձակվել էր դեպքի վայր ժամանած Oragir.News-ի լրագրողի վրա, խլել հեռախոսը, որով նա նկարահանում էր իրականցնում՝ այդ կերպ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը