Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:23 01-12-2024

Իրանի արտգործնախարարը Սիրիայի նախագահի հետ հանդիպումից հետո արել է մի քանի ուշագրավ ձևակերպում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Սիրիայի նախագահ Ասադի հետ հանդիպումից հետո արել է մի քանի ուշագրավ ձևակերպում: «Ես ունեցա օգտակար, անկեղծ եւ բարեկամական հանդիպում»,- Ասադի հետ հանդիպումից հետո հայտարարել է Արաղչին:

Ձեւակերպումները, բառերի ընտրությունն այդպիսի մակարդակներում բոլորովին պատահական չեն: Եվ այդ իմաստով ուշադրության է արժանի ԱՆԿԵՂԾ-ը: Իսկ ինչ, զրույցը կարող էր լինել ո՞չ անկեղծ: Իրանի արտգործնախարարի այդօրինակ ձեւակերպումն անշուշտ արտահայտում է այն, որ զրույցի ընթացքում Ասադին կամ փոխանցվել է շատ առանձահատուկ մի ազդակ, որն Ասադի համար կարող էր չլինել հաճելի, բայց Իրանի համար՝ անհրաժեշտ, կամ էլ Իրանի արտգործնախարարը Ասադին փոխանցել է Իրանի որեւէ դժգոհություն:

Արաղչին «հիացմունք» է հայտնում Ասադի տղամարդկային եւ վճռական կեցվածքով, հայտնելով նաեւ, որ հանդիպմանը ձեռք են բերվել կարեւոր պայմանավորվածություններ:

Արաղչիի հանդիպումն ու դրանից հետո ձեւակերպումները հուշում են, կարծես թե, այն մասին, ինչի վերաբերյալ արտահայտվել էի առավոտյան՝ մատնացույց անելով, որ Սիրիայում լարումը տեղի է ունենում Լիբանանում հրադադարի համաձայնությանը զուգահեռ: Այսինքն, բոլորովին բացառելի չէ այն, որ Իրանի «բարեփոխիչների» կառավարությունը Սիրիան որոշակի ծավալով «ներառել» է լիբանանյան պայմանավորվածությունների փաթեթում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր