87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 1 տարի առաջ - 22:30 28-11-2024

Արայիկ Հարությունյանը օրենքի վրա թքա՞ծ ունի. ինչու չեն հրապարակվում կառավարության հաշվետվությունները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Կառավարության և պետական մյուս գերատեսչությունների հաշվետու և թափանցիկ գործունեությունը ցանկացած երկրի ժողովրդավարության մակարդակը գնահատելու ամենակարևոր ցուցիչներից մեկն է։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը 2018 թվականից կառավարող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ժողովրդավարությունը հռչակել են մեր երկրի հիմնական բրենդը՝ այն համարելով իրենց կառավարման տարիների ամենաառանցքային ձեռքբերումը։ Ավելին՝ ներկայիս իշխանություններին հենց ժողովրդավարության միջոցով հաջողվել որոշ չափով մեղմել հանրության զայրույթը՝ կապված վերջին տարիների աղետների հետ։ Իշխանականները հաճախ են պնդում՝ եթե Հայաստանի ժողովրդավարացման գործընթացն ավելի շուտ մեկնարկեր, գուցե այդ ամենը տեղի չունենար։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նույնպես պահանջում է, որ պետական գերատեսչությունները ժողովրդի առաջ հաշվետու լինեն, իսկ այդ հաշվետվողականությունն արտահայտվի հանրությանը ներկայացվող զեկույցների միջոցով։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 8-րդ կետի (աշխատակազմի գործառույթները) 3-րդ ենթակետը պահանջում է, որ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում նախապատրաստվի, վարչապետին և փոխվարչապետներին ներկայցվի կառավարության նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը, որն այնուհետև պետք հրապարակվի նաև կառավարության պաշտոնական կայքէջում։

Ուսումնասիրելով Հայաստանի կառավարության պայտոնական gov.am կայքը՝ Oragir.News-ը նկատեց, որ հիշյալ հաշվետվություններն առհասարական բացակայում էին։ Ավելին՝ կայքում առհասարակ չկար այնպիսի բաժին, որտեղ հնարավոր կլիներ ծանոթանալ կառավարության գործունեության վերաբերյալ հաշվետվություններին։

Oragir.News-ը կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հիշյալ հաշվետվություններն ինչո՞ւ են բացակայում կառավարության պաշտոնական կայքից, կամ եթե դրանք առկա են և մեզ չի հաջողվում գտնել, ապա խնդրեց ուղղորդել՝ ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ դրանց հետ։ Ի պատասխան՝ Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ Նիկոլ Փաշինյանը ամեն տարի այցելում է գերատեսչություններ, որտեղ գործունեության հաշվետվությունները զեկույցներով ներկայացվում է կառավարության ղեկավարին, ինչն իրենց կողմից լայնորեն լուսաբանվում է։ «Primeminister.am կայքում բոլոր տարիների գերատեսչությունների գործունեության հաշվետվությունների մասին մամուլի հաղորդագրությունները մանրամասն տեղադրված են»,- ասաց Խաչատրյանը՝ մեզ առաջարկելով հաշվետվությունների փոխարեն ծանոթանալ մամուլի հաղորդագրությունների հետ։

Oragir.News-ի պնդմանը՝ առ այն, որ ցանկանում ենք ծանոթանալ ոչ թե մամուլի հաղորդագրության, այլ պաշտոնական հաշվետվության հետ, ինչի հրապարակումն օրենքի պահանջ է՝ Արմեն Խաչատրյանը խոստացավ ճշտել և տեղեկացնել մեզ, սակայն նա մինչև աշխատանքային օրվա ավարտ այդպես էլ կապ չհաստատեց, իսկ մեր հաջորդ հեռախոսազանգերն արդեն մնացին անպատասխան։

Այսպիսով՝ փաստենք, որ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջից բացակայում են պետական գերատեսչությունների գործունեության զեկույցները, հակառակ դեպքում Արմեն Խաչատրյանը սիրով մատնացույց կաներ դրանք։ Հարց է առաջանում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը թքա՞ծ ունի օրենքի, թե՞ պարզապես իր ղեկավարած կառույցի պաշտոնական կանոնադրությանը չի տիրապետում և թույլ է տալիս, որ օրենքը խախտվի ու զեկույցները չներկայացվեն հանրությանը։

Եթե հրապարակումից հետո Արմեն Խաչատրյանն այնուամենայնիվ որոշի պարզաբանել, թե զեկույցների բացակայությունն ինչով է պայմանավորված, Oragir.News-ը պատրաստ է հրապարակել նաև վերջինիս տեսակետը։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան