Մամուլ 1 տարի առաջ - 08:48 27-11-2024

Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար․ երեկ նա կռիվ տվեց ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի դեմ։ Քանի որ օրենքով պահանջվող ժամկետը չի լրացել, եւ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը դեռ չի հաստատվել, նա դեռ պատգամավոր է եւ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ:

Երեկ Զեյնալյանն իր վերջին նիստը վարում էր` բաց չթողնելով Փաշինյանին քծնելու եւ ընդդիմադիր կանանց նեղելու առիթը։ Համառորեն հրաժարվում էր ձայնի իրավունք տալ Կյուրեղյանին, որը հարց ուներ նախագիծը զեկուցող առողջապահության պաշտոնյային: Չնայած վերջինս դեմ չէր պատասխանել, սակայն Զեյնալյանն աննկարագրելի վճռականությամբ պնդեց, որ տիկին պատգամավորը չունի հարցի իրավունք, քանի որ կանոնակարգը թույլ չի տալիս։ Ուր էր, թե իշխանական պատգամավորը նույն վճռականությամբ օրենքին հավատարիմ մնար եւ իր իրավունքները պաշտպաներ, երբ մի մեղմ ելույթի համար, անօրինական կարգով, իրեն ԱԺ դուռը ցույց տվեցին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում